ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Այս իրականության հեղինակ դրուժանի հետ համակեցությունը հնարավոր չէ»․ Աննա Մկրտչյան
17:00, 12.11.2024 | mamul.am
1573 | 0

««Աշխարհը ձերն է լինելու, միայն թողեք իշխանությունը զավթեմ», «Ամեն ինչ ձեր ասածով եմ անելու, միայն թողեք իշխանությունը զավթեմ», ահա սա էր 2018-ին ժողովրդին ուղղված միակ հաղորդագրությունը»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը․ «Հիմա ձեզ լրիվ ուրիշ բան են ասում՝ «ո՞վ եք դու վաբշե, ո՞վ է ձեզ ասել, որ աշխարհը ձերն է, դուք այս աշխարհում ընդհանրապես տեղ չունեք։ Ո՞վ եք, որ Արցախը ձեզ պատկանի, ո՞վ դարձաք, որ Սյունիքում անվտանգ երթևեկեք, ո՞վ դարձաք, որ հայրենիքից խոսեք ու պահանջատեր լինեք ցեղասպանության համար․․․»»,- շարունակեց Աննա Մկրտչյանը՝ հավելելով․ «Վերջերս էլ ձեզնից շամպայն ու կոնյակը խլեց՝ ասելով, որ հայկական չի։ Այս իրականության հեղինակ դրուժանի հետ համակեցություն հնարավոր չէ։ Այս ընչաքաղց մուտանտից ազատվել է պետք»։

«Այս իրականության հեղինակ դրուժանի հետ համակեցությունը հնարավոր չէ»․ Աննա Մկրտչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին