ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Իր անելիքը չիմացող, իր ստերի մեջ խճճված իշխանություն». Արմինե Օհանյան
18:18, 12.11.2024 | mamul.am
1349 | 0

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շփոթահար, իր անելիքը չիմացող, իր ստերի մեջ խճճված իշխանություն, որի գրեթե միակ արժանիքը բոլոր անելանելի վիճակներում արդարացումներ գտնելու անգերազանցելի շնորհքն է` ժողովրդի ասած` «կռուտիտը»: 6 տարվա ընթացքում ամենազարմանահրաշ ու անհավանական արդարացումներն ենք լսել` ամենախելագար ու անհեթեթ բացատրությունից մինչեւ նուրբ դեմագոգիա: Բայց միայն այն փաստը, որ դեռ կան մարդիկ, որոնք մինչ օրս հավատում են նրանց, խոսում է «կռուտիտի» հարցում նրանց մեծ տաղանդի մասին: Այն հազվագյուտ դեպքերում էլ, երբ արգումենտներ չեն գտնում, խոսում են հարափոփոխ աշխարհի, քաղաքական տուրբուլենտության մասին, որին հնարավոր չէ դիմակայել: Բայց երբ փորձում ես վերացարկվել մեր իրականությունից և կողքից նայում ես իրադարձություններին, դժվար է չտեսնել այն աբսուրդն ու ողորմելի վիճակը, որում հայտնվել է Հայաստանն ու նրա իշխանությունը: 4 տարի շարունակ խոսել խաղաղությունից, բայց երկիրը դարձնել սողացող պատերազմի օջախ: Զիջել անգամ Արցախը, բայց չկարողանալ հասնել կայունության եւ անվտանգության: Ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չկարողանալ հասնել նույնիսկ քո 29,8 ք/կմ-ի ճանաչմանը: Երկիրը զրկել բոլոր դաշնակիցներից` քննադատելով նրանց, եւ շարունակ քծնել թշնամիներին` չկարողանալ լեզու գտնել նաեւ նրանց հետ: Չկարողանալ վերադարձնել Բաքվի բանտերում խոշտանգվող գերիներին: Չկարողանալ առարկել եւ որեւէ հարցում պնդել սեփական դիրքորոշումը` թշնամու հետ շփումներում: Տենչալ խաղաղության պայմանագիր, բայց չկարողանալ գեթ մեկ ստորակետ փոխել պայմանագրի նախագծում, որ թշնամիդ է առաջարկում եւ անգամ այդքան զիջելու, նահանջելու, հարմարվելու պարագայում չստանալ Ալիեւի այդքան «բաղձալի» ստորագրությունը»:

Աղբյուրը` Արմինե Օհանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին