Փաստաբան Սերգեյ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով այսօր կայացած դատական նիստում դատարանի կայացրած որոշմանը։ «Դատարանի որոշումը հուսադրող է։ Դատարանը վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը, որը մեծ ձեռքբերում էր Գերասիմի պարագայում։ Դրական եմ համարում դատարանի որոշումը, հուսադրող է, որովհետև գործը` որպես այդպիսին, շինծու է»,- ընդգծում փաստաբանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին