ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Դատարանը վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը, Սերգեյ Հարությունյան
22:12, 12.11.2024 | mamul.am
917 | 1

Փաստաբան Սերգեյ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով այսօր կայացած դատական նիստում դատարանի կայացրած որոշմանը։

«Դատարանի որոշումը հուսադրող է։ Դատարանը վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը, որը մեծ ձեռքբերում էր Գերասիմի պարագայում։

Դրական եմ համարում դատարանի որոշումը, հուսադրող է, որովհետև գործը` որպես այդպիսին, շինծու է»,- ընդգծում փաստաբանը։
Նշենք, որ այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրում ընթանում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը։ Դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը՝ տնային կալանք խափանման միջոցը փոխելու համար 2 միլիոն դրամի չափ գրավին ավելացնելով ևս 3 միլիոն դրամ։ Հավելենք՝ հաջորդ դատական նիստը նշանակվեց 2025 թվականի հունվարի 15-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին