ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
««Դուխովների» խորհրդարանում տեղի ունեցավ հերթական վասալային ակտը». Նաիրա Զոհրաբյան
01:12, 13.11.2024 | mamul.am
1509 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեակտիվացված Հայաստան․

Ինչպես և սպասելի էր, Հայաստանի խորհրդարանի իշխանական զանգվածը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությունը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով հրատապ քննարկում կազմակերպելու և հայ ռազմագերիներին ազատելու կոչով միջազգային ակտորներին դիմելու առաջարկը։ Ընդդիմադիր խմբակցության այս առաջարկը, որը հիմնված է բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, միջազգային քրեական դատարանի կանոնադրության վրա, մերժվեց, ու աշխարհում կա ևս երկու խորհրդարան, որը տեղում կմերժեր «Պատիվ ունեմ»-ի առաջարկը։ Դրանք, բնականաբար, Ադրբեջանի և Թուրքիայի Միլի-մեջլիսներն են։
Որովհետև, այս օրերին, երբ Բաքվում ընթանում է ՄԱԿ-ի կլիմայի COP-29 համաժողովը, Եվրոպական խորհրդարանի, Ֆրանսիայի խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ տրաքացնում են ամբիոնները՝ կոչ անելով աշխարհի լիդերներին՝ բոյկոտել ադրբեջանական բռնապետական ռեժիմն ու չգնալ Բաքու՝ մինչև ալիևյան բռնապետությունը չազատի բանտերում խոշտանգվող հայ ռազմագերիներին։ Համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ բնապահպաններ ու արվեստագետներ կոչ են անում թքել Ալիևի վրա ու չգնալ Բաքու, քանզի ցեղասպան այդ ռեժիմը հրաժարվում է կատարել միջազգային իրավունքի պահանջները։
Թվում էր, եթե էս իշխանությունը մի քիչ, գոնե 20-ին մոտ IQ ունենար ու էդքան չվախենար Ալիևից, «Պատիվ ունեմ»-ի առաջարկը «զացեպկա» պիտի լիներ սրանց համար՝ հրապարակային քննարկման դաշտ բերելու նոյեմբերի 9-ի «բռնաբարված» համաձայնագրի 8-րդ կետը, որը իմպերատիվ պահանջում է ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու պահվող անձանց և որի վրա Ալիևը թքել ու շպրտել է մի կողմ, հրապարակային քննարկման դաշտ բերեր այս օրերին եվրոպական խորհրդարաններում հնչող թեզերը՝ Բաքվի բռնապետության մասին, ու ռազմագերիների ազատ արձակումը ձևակերպեր որպես նախապայման՝ Բաքու գնալու համար։
Բայց ոչ՝ սրանք էնքան են վախենում Ալիևից, որ չեն կարող սեփական «ազատ», «հպարտ», «ինքնիշխան» խորհրդարանում քննարկել սեփական հայրենակիցների հարցը։
Սա արդեն անգամ ստոկհոլմյան սինդրոմ չէ, ոչ էլ սադոմազոխիստական կախվածություն քեզ ջնջխողից։ Սա շարքային կոլաբորացիոնիզմ է, երբ իշխանության է օտար շահեր սպասարկող մի կուտոկ, որին գցել են Բաքվի բլենդերի տակ ու քամում են Հայաստանի ինքնիշխանությունը։
Այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտոնական տեսակետը ծրտող «Baku.tv»-ն հայտարարեց, որ եթե COP 29-ի շրջանակներում Հայաստանը չգա Բաքու և հրաժարվի կատարել Բաքվի պահանջերը, ապա Հայաստանի գոյությունն ընդհանրապես կդրվի հարցականի տակ։
Իհարկե, Հայաստանի գոյությունը մեծ հարցականի տակ արդեն դրվել է 2018-ից ու պետականության վերջին արարը կարծես թե մոտենում է։
«Դուխովների» խորհրդարանում տեղի ունեցավ հերթական վասալային ակտը, որին պակասում էր միայն իշխող խմբակցության համատեղ՝ «Ջու-ջու-ջուջալարեմը», որպես ալիևյան ռեժիմին հավատարմության խմբակային ակտ ու սեփական պետությունը, ինքնիշխանությունն ու արժանապատվությունը հերթական անգամ տրյապկա սարքելու կոլաբորացիոնիստների ծիսակարգ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին