ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Քաղաքական գործիչները կարող են առնվազն լռել ու չխանգարել իրավաբաններին»․ Տարոն Սիմոնյան
22:54, 12.11.2024 | mamul.am
1345 | 0

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարևոր հաղթանակ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում
«Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի կիրառման վերաբերյալ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերով նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանը վճռեց մերժել Ադրբեջանի բոլոր առարկությունները և բավարարել Հայաստանի երեք առարկություններից երկուսը։
Գրագետ իրավաբանական աշխատանքը տալիս է իր արդյունքները։ Շնորհակալություն աշխատանքի համար։
Քաղաքական գործիչները հակահայկական հայտարարություններ անելու ու վախ տարածելու փոխարեն կարող են առնվազն լռել ու չխանգարել իրավաբաններին։ Երբ իրավաբանական անհրաժեշտ հարթակներում հաղթանակները ապահովենք, նոր կարելի է արդեն խոսել ու օգտագործել այդ հաղթանակների պտուղները։
Հ․Գ․ Առանց ավելորդ շարժումների պետք է շարժվել առաջ, որովհետև մյուս կարևոր աշխատանքները դեռևս առջևում են»։

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին