ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հայաստանի լավագույն իրավաբան Վլադիմիր Նազարյանը դեմ էր ՄԻՊ ինստիտուտին». Ռուբեն Մելիքյան
23:42, 12.11.2024 | mamul.am
1522 | 0

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հայաստանի լավագույն իրավաբանի» մասին այս Պուշկինյան քննարկումներն առիթ դարձան, որ հիշեմ Հայաստանի իսկապես լավագույն իրավաբանին՝ լուսահոգի Վլադիմիր Նազարյանին (1932-2002)։ Իրավունքի քայլող հանրագիտարան էր, իրավական մտածողության տիպար էր, օրենքներ գրելու վարպետ էր, նաև՝ սուր ու դիպուկ «խայթոցների» ու առհասարակ զինաթափող երգիծանքի ասպետ էր։
ՀԳ. Աշխատում էի լսել Վլադիմիր Ռուբենիչի բոլոր հարցազրույցները, որովհետև նրանից սովորելու ավելի լավ ձև չկար։ 2001 թե 2002 թիվն էր՝ սկսել էր քննարկվել Հայաստանում օմբուդսմանի ինստիտուտ ներդնելու հարցը։ Մի հարցազրույցի ընթացքում (կարծեմ «Ար» հեռուստաընկերությունում էր) հարցրեցին Ռուբենիչին՝ ինչ է կարծում այդ կառույցի մասին։ Ասեց՝ ես դեմ եմ։ Լրագրողը զարմացավ՝ թե բա ինչու՞: Ասեց՝ «շատ պարզ. Օմբուդսմանն ակամա դառնում է մարդու իրավունքների անձնավորված կերպարը։ Մի օր ինչ-որ մի խայտառակ մեկին կնշանակեն օմբուդսման՝ ու նրա պատճառով մարդու իրավունքների բարձր գաղափարը ժողովրդի աչքում հողին կհավասարվի»։ Բա մարգարե չէր՝ ի՜նչ էր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին