ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ՔՊ-ն չմասնացկեց քվեարկությանը, որովհետև իրենք էլ գերի են»․ Էլինար Վարդանյան
00:42, 13.11.2024 | mamul.am
1053 | 0

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ն այսօր տապալեց հրատապ քննարկման ռեժիմով ներկայացված «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» Ազգային Ժողովի հայտարարությունը:

Հայտարարությամբ կոչ էր արվում միջազգային հանրությանը՝ օգտագործել իր ազդեցությունը և պահանջել Ադրբեջանի կողմից անմիջապես ազատ արձակել բոլոր հայ գերիներին, որոնք ապօրինի պահվում են Բաքվի բանտերում:

ՔՊ-ն չմասնացկեց քվեարկությանը, որովհետև իրենք էլ գերի են, և գերի են մեկ մարդու կամքին: Չմասնակցեց, որովհետև չեն ուզում անել, խոսել կամ նույնիսկ մտածել ինչ-որ բան, որ նրա սրտով չի լինի:

Կարևորը խրոխտ հայտարարվեց, որ «ժողովրդի կառավարությունը» բանակցում է և բանակցում է ամեն օր: Ու այդպես «բանակցում է» արդեն չորս տարի, բայց բոլորն էլ գիտեն, որ առ այսօր գերիները վերադարձվել են այլ երկրների ջանքերով:

Մնում է հասկանալ, թե ժողովրդի կառավարությանը ենթակա «ժողովրդի պառլամենտի մեծամասնությունն» ինչքան ժամանակ է գերի մնալու և նրանց ում ջանքերով են ազատելու:

ՀՀ ԱԺ հայտարարությունը կարևոր էր աշխարհին ցույց տալու համար, որ մեր հայրենակիցների ազատության հարցում մենք բոլորս նույն դաշտում ենք: Աշխարհի տարբեր խորհրդարաններ, միջազգային կառույցներ հանդես են եկել հայտարարություններով, կոչերով, միջնորդություններով, իսկ մենք լռում ենք: Լռեցինք ՄԱԿ-ի ամբիոնից, լռեցինք COP-29-ին համաձայնություն տալիս, լռեցինք ու էլի լռելու ենք:

Լռում և լուռ կուլ ենք տալիս արժանապատվության վերջին մնացորդները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին