«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ն այսօր տապալեց հրատապ քննարկման ռեժիմով ներկայացված «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» Ազգային Ժողովի հայտարարությունը: Հայտարարությամբ կոչ էր արվում միջազգային հանրությանը՝ օգտագործել իր ազդեցությունը և պահանջել Ադրբեջանի կողմից անմիջապես ազատ արձակել բոլոր հայ գերիներին, որոնք ապօրինի պահվում են Բաքվի բանտերում: ՔՊ-ն չմասնացկեց քվեարկությանը, որովհետև իրենք էլ գերի են, և գերի են մեկ մարդու կամքին: Չմասնակցեց, որովհետև չեն ուզում անել, խոսել կամ նույնիսկ մտածել ինչ-որ բան, որ նրա սրտով չի լինի: Կարևորը խրոխտ հայտարարվեց, որ «ժողովրդի կառավարությունը» բանակցում է և բանակցում է ամեն օր: Ու այդպես «բանակցում է» արդեն չորս տարի, բայց բոլորն էլ գիտեն, որ առ այսօր գերիները վերադարձվել են այլ երկրների ջանքերով: Մնում է հասկանալ, թե ժողովրդի կառավարությանը ենթակա «ժողովրդի պառլամենտի մեծամասնությունն» ինչքան ժամանակ է գերի մնալու և նրանց ում ջանքերով են ազատելու: ՀՀ ԱԺ հայտարարությունը կարևոր էր աշխարհին ցույց տալու համար, որ մեր հայրենակիցների ազատության հարցում մենք բոլորս նույն դաշտում ենք: Աշխարհի տարբեր խորհրդարաններ, միջազգային կառույցներ հանդես են եկել հայտարարություններով, կոչերով, միջնորդություններով, իսկ մենք լռում ենք: Լռեցինք ՄԱԿ-ի ամբիոնից, լռեցինք COP-29-ին համաձայնություն տալիս, լռեցինք ու էլի լռելու ենք: Լռում և լուռ կուլ ենք տալիս արժանապատվության վերջին մնացորդները»: |
Բաժանորդագրվել լրահոսին