ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ԵՄ գրասենյակում վերցրին քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ նամակը, ԱՄՆ դեսպանատանը չվերցրին»․ Հովհաննես Ավետիսյան
23:48, 12.11.2024 | mamul.am
907 | 0

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր մի խումբ մարդկանցով այցելեցինք ԵՄ պատվիրակության գրասենյակ և ԱՄՆ դեսպանատուն` դեսպաններին քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ իրազեկող նամակներ հանձնելու նպատակով:
ԵՄ գրասենյակում վերցրին նամակը, իսկ ԱՄՆ դեսպանատանը հրաժարվեցին վերցնել` ասելով որ հարկավոր է նամակը փոստով ուղարկել: Վաղը փոստով կուղարկեմ, բայց նաև նամակը տեղադրում եմ այստեղ:
Ներքևում կտեղադրեմ և՛ ԵՄ դեսպանին, և՛ ԱՄՆ դեսպանին հասցեագրված նույնաբովանդակ նամակները՝ ֆայլերով, և կխնդրեմ լրատվամիջոցներին, որ տարածեն:
Շնորհակալություն բոլորին, ովքեր մասնակցեցին այս միջոցառմանը»:

քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ նամակը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին