Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր մի խումբ մարդկանցով այցելեցինք ԵՄ պատվիրակության գրասենյակ և ԱՄՆ դեսպանատուն` դեսպաններին քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ իրազեկող նամակներ հանձնելու նպատակով:
ԵՄ գրասենյակում վերցրին նամակը, իսկ ԱՄՆ դեսպանատանը հրաժարվեցին վերցնել` ասելով որ հարկավոր է նամակը փոստով ուղարկել: Վաղը փոստով կուղարկեմ, բայց նաև նամակը տեղադրում եմ այստեղ:
Ներքևում կտեղադրեմ և՛ ԵՄ դեսպանին, և՛ ԱՄՆ դեսպանին հասցեագրված նույնաբովանդակ նամակները՝ ֆայլերով, և կխնդրեմ լրատվամիջոցներին, որ տարածեն:
Շնորհակալություն բոլորին, ովքեր մասնակցեցին այս միջոցառմանը»: