«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձևը։ Բանաձևի համահեղինակներից է նաև Հայաստանը։ Բանաձևի հիմքում պայքարն է նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և այլ նման գործելակերպի դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 116 երկիր, 11 պետություն ձեռնպահ է մնացել։ Դեմ է եղել 54 երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Հունգարիան, Ճապոնիան և այլն։ Հայաստանի այս դիրքորոշումն ուշագրավ է արտաքին վերջին զարգացումների համատեքստում։ Մանրամասները՝ թերթի համարում: |
Բաժանորդագրվել լրահոսին