ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
54 երկիր դեմ էր, Հայաստանը՝ կողմ ու համահեղինակ. «Հրապարակ»
09:18, 13.11.2024 | mamul.am
4718 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձևը։ Բանաձևի համահեղինակներից է նաև Հայաստանը։ Բանաձևի հիմքում պայքարն է նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և այլ նման գործելակերպի դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 116 երկիր, 11 պետություն ձեռնպահ է մնացել։ Դեմ է եղել 54 երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Հունգարիան, Ճապոնիան և այլն։ Հայաստանի այս դիրքորոշումն ուշագրավ է արտաքին վերջին զարգացումների համատեքստում։
Նիկոլ Փաշինյանը, որ պատերազմից հետո անշեղորեն առաջ էր տանում հակառուսական գիծը և միջազգային տարբեր կառույցներում քվեարկությունների ժամանակ դեմ կամ ձեռնպահ էր քվեարկում ռուսամետ բանաձևերին, այժմ ոչ միայն կողմ է քվեարկում, այլև համահեղինակում է: Փորձագետները կանխատեսում էին, որ Բայդենի վարչակարգի տապալումից և տարածաշրջանում ռուսական ազդեցության ընդլայնումից հետո Փաշինյանը «վերադառնալու» է Պուտինի գիրկը և առավել անհեթեթ իրավիճակներում է հայտնվելու, ինչպես այս դեպքում, երբ իր պետության մեջ անգամ նախկիններին ու ընդդիմությանը չի հանդուրժում, բայց համահեղինակում է խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ մի բանաձև»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին