ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի՛ ընկերներ, հարազատներ, հայրենակիցներ, 5 ամիս ապօրինի կալանքի մեջ գտնվելուց հետո դատարանի որոշմամբ ազատ արձակվեցի: Սա մեր պետականությանը սպառնացող վտանգի փուլում ժողովրդական ընդվզմանը զուգահեռ իմ մասնակցությունը բանտով կանգնեցնելու հերթական գործողությունն էր:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին եղել են իմ և ընտանիքիս կողքին։ Շնորհակալություն եմ հայտնում իմ շահերը պաշտպանող և միևնույն ժամանակ արդեն իմ և մեր բոլորի պայքարի ընկերներ Սերգեյ Հարությունյանին, Սոսե Արմենովնային: Շնորհակալություն եմ հայտնում իմ դաշնակցական ընկերներին:
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո այս չորս տարիների պայքարից բազմաթիվ քրեական գործերից, շուրջ 1 տարվա բանտային կյանքից հետո հերթական անգամ արձանագրում եմ. իմ ու իմ ընկերների պայքարը բանտերով կանգնեցնել հնարավոր չէ, և մեր պայքարը տևելու է այնքան, մինչև որ մեր ժողովուրդը հաղթանակ ունենա»: