ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կգնան աշխատանքի, հետ կգնան տուն, հետո կգնան մեկ այլ ուղղությամբ ու այլևս չեն վերադառնա». Էդգար Ղազարյան
10:24, 13.11.2024 | mamul.am
2723 | 0

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տիգրան Ավինյանի և Սուրեն Գրիգորյանի պատկերացումներով Երևանի բնակիչները, ովքեր կգնեն 300 դրամանոց ուղետոմս, առավոտյան տնից կգնան աշխատանքի (դասի), հետ կգան տուն, որից հետո կգնան մեկ այլ ուղղությամբ ու այլևս չեն վերադառնա (երեք ուղևորություն, որը պետք է հասցնեն 90 րոպեում): Հակառակ դեպքում պետք է վճարեն ևս երեք ուղևորության համար, որ հետ գան տուն` կորցնելով երկու վճարված տոմս։ Գործնականում դա անհնար է, այսինքն այդ ուղետոմսով փաստացի հնարավոր երթևեկել մեկ անգամ` ներկա 100 դրամի փոխարեն վճարելով 300 դրամ։
Սրանք ծանոթ չեն նաև Հայաստանի օրենքներին, որ Կենտրոնական բանկի կողմից թողարկված օրինական վճարամիջոցները (թղթադրամներ ու մետաղադրամներ) ենթակա են ազատ շրջանառության, հետևաբար ծառայություններ մատուցող որևէ կազմակերպություն (առավել ևս հանրային) չի կարող պարտադրել վճարել միայն մեկ տեսակի մետաղադրամով (100 դրամանոց) կամ ծառայության ավելի ցածր կամ բարձր գին սահմանել վճարամիջոցի ընտրության հանգամանքով պայմանավորված»:

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին