ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ռազմարդյունաբերության ոլորտը սկսել է նորից շնչել»․ Անդրանիկ Քոչարյան
10:42, 13.11.2024 | mamul.am
1076 | 1

ԱԺ-ում քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը լիագումար նիստից առաջ քննարկվել էր մշտական հանձնաժողովների նիստերում։ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակիրճ ներկայացրեց ուժային կառույցների կողմից իրականացվող ծրագրերը։ Անդրադառնալով ռազմարդյունաբերության ոլորտին՝ նշեց, որ այն զարգացման փուլում է․ «Գայթակղությունը շատ մեծ է, որպեսզի ասենք, որ այդտեղ հաջողել ենք։ Ոլորտը սկսեց նորից շնչել, երբ կառավարությունը որոշեց հատկացումներ կատարել։ Սովետական տարիներին այդ ոլորտը բավականին հաջողված է եղել, որը կորցրել էինք և ռեսուրսները փոշիացվել էին։ Հիմա այդ ռեսուրսների վերականգնման և արդիականացման ծրագրեր են իրականացվում, զարգանում է ոլորտի հետ կապված գիտությունը, ինչն անզեն աչքով էլ տեսանելի է»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ արտադրողներին ևս մեծ հնարավորություն է տրվում ոլորտը զարգացնելու ուղղությամբ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց, որ ոլորտի ձեռքբերումները գաղտնի պահելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ հանրությունը պետք է տեղեկացված լինի, տեսնի, ոգևորվի, ապագայի նկատմամբ վստահություն ձեռք բերի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին