ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ, ինչպե՞ս է դա տարանջատվելու»․ Արմեն Ռուստամյանի հեգնանքը
11:42, 13.11.2024 | mamul.am
867 | 0

ԱԺ բյուջետային քննարկումների ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր ելույթում օգտագործել էր «իրական Հայաստան» հայտնի եզրույթը։ Անդրադառնալով այդ ձևակերպմանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց․ «Հիմնական զեկուցողը հայտարարեց, որ կառավարությունն իր բոլոր որոշումների հիմքում դնելու է իրական Հայաստանի քաղաքացու շահերը։ Այս պառակտիչ բնույթ ունեցող ձևակերպումը հրապարակ բերվեց ձեր ղեկավարի կողմից, բայց պետք չի այն զարգացնել։ Փաստորեն նոր կատեգորիա է առաջանում՝ իրական Հայաստանի քաղաքացի։ ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ, ինչպե՞ս է դա տարանջատվելու։

Ձեր հայտարաությունից բխում է, որ օրինակ այն քաղաքացիները, որոնք իրենց տանը կունենան Արարատ լեռան նկարը, պրոբլեմ են ունենալու, որովհետև Արարատը պետք է փոխարինվի Արագածով: Եթե, օրինակ, արտասանեն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն ու հասնեն այն տողին, որ՝ «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, որպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում», կասեն` ո՞նց թե քո Մասիս սարը, ո՞վ ասաց, որ Մասիս սարը քոնն է, իսկ եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա, որ «թուրքերի Մասիս սարն եմ սիրում», կլինի շատ ճիշտ»,- ասաց Ռուստամյանը՝ ավելացնելով, որ եթե որևէ մեկը համարձակություն ունենա ու ասի, որ Ղազանչեցոցը, Ամարասը, Դադիվանքը հայկական եկեղեցիներ են ու ստեղծվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանն անգամ չկար` լուրջ պրոբլեմ է ունենալու Ադրբեջանի հետ ու իրական Հայաստանի համար սպառնալիքներ է առաջացնելու:

«ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ, ինչպե՞ս է դա տարանջատվելու»․ Արմեն Ռուստամյանի հեգնանքը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին