ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է Fox News-ի հաղորդավար, 2016-ից իր կողմնակից Փիթ Հեգսեթի թեկնածությունը, հայտնում է Poliico-ն։ Փիթեր Հեգսեթը 44 տարեկան է։ Նա ԱՄՆ բանակի ազգային գվարդիայի վետերան է, որը ծառայել է Աֆղանստանում, Իրաքում և Կուբայի Գուանտանամոյի ռազմաբազայում: Fox News-ում է 2014 թվականից: Այս պահին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է Լլոյդ Օսթինը: |
Բաժանորդագրվել լրահոսին