ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մասիսի նկարն էլ ունեմ, Արագածինն էլ, պրոբլեմ չկա, արխային դուք էլ ունեցեք»․ Նարեկ Գրիգորյան
13:00, 13.11.2024 | mamul.am
1229 | 0

«Իրական Հայաստան» եզրույթի մասին խոսելիս՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց ՔՊ-ականներին, թե ինչպե՞ս են տարանջատելու՝ ո՞վ է «իրական Հայաստան»-ի քաղաքացի, ո՞վ՝ ՀՀ քաղաքացի։ «Ձեր հայտարարությունից բխում է, որ օրինակ այն քաղաքացիները, որոնք իրենց տանը կունենան Արարատ լեռան նկարը, պրոբլեմ են ունենալու, որովհետև Արարատը պետք է փոխարինվի Արագածով»,- ասել էր նա։
ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը վստահեցրեց, որ տանն Արարատ լեռան նկարն ունի ու խնդիր չունի․

«Մասիս սարի նկարն էլ ունեմ, Արագածի նկարն էլ ունեմ, Գեղամա աշխարհի Աժդահակի նկարն էլ ունեմ, դրանց հետ մեկտեղ նաև Էվերեստի նկարն ունեմ։ Ի՞նչ ա նշանակում՝ նկար ունենալը պրոբլեմ ա։ Չէ, ոչ մի պրոբլեմ չի, արխային կարաք ունենաք»,- ասաց նա:

«Մասիսի նկարն էլ ունեմ, Արագածինն էլ, պրոբլեմ չկա, արխային դուք էլ ունեցեք»․ Նարեկ Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին