«Իրական Հայաստան» եզրույթի մասին խոսելիս՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց ՔՊ-ականներին, թե ինչպե՞ս են տարանջատելու՝ ո՞վ է «իրական Հայաստան»-ի քաղաքացի, ո՞վ՝ ՀՀ քաղաքացի։ «Ձեր հայտարարությունից բխում է, որ օրինակ այն քաղաքացիները, որոնք իրենց տանը կունենան Արարատ լեռան նկարը, պրոբլեմ են ունենալու, որովհետև Արարատը պետք է փոխարինվի Արագածով»,- ասել էր նա։ «Մասիս սարի նկարն էլ ունեմ, Արագածի նկարն էլ ունեմ, Գեղամա աշխարհի Աժդահակի նկարն էլ ունեմ, դրանց հետ մեկտեղ նաև Էվերեստի նկարն ունեմ։ Ի՞նչ ա նշանակում՝ նկար ունենալը պրոբլեմ ա։ Չէ, ոչ մի պրոբլեմ չի, արխային կարաք ունենաք»,- ասաց նա: |
Բաժանորդագրվել լրահոսին