ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Դիլիջան ազգային պարկից 2 հեկտար տարածք ապօրինաբար վաճառվել է մասնավորին». Ոսկան Սարգսյան
12:48, 13.11.2024 | mamul.am
706 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իր իշխանության օրոք համակարգային կոռուպցիան վերացել է։ «Նիկոլի թվին» կոռուպցիան ոչ թե վերացել է, այլ՝ ծաղկում է, այն կատարվում է իշխանության ներկայացուցիչների կողմից։ Դիլիջան ազգային պարկից հայտնեցին, որ Թեղուտ գյուղի հարակից գոտում, «Ջիլուտ թալա» տարածքում նախկինում, որպես համայնքին պատկանող հող, օտարվել է 3 հեկտար հող։ Այն վաճառվել է Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի բնակչին, որն այն վաճառել է մի մեծահարուստի: Դրանից հետո, այդ տարածքի մոտ, նույն «Ջիլուտ թալա» տարածքում Դիլիջան ազգային պարկին պատկանող անտառում մասնավորին է վաճառվել 2 հեկտար հող, որը նույնպես հետո դարձել է վերահիշյալ հարուստին պատկանող տարածք: Հիմա այդ տարածքում հանգստի գոտի են սարքում, մեկ քոթեջ արդեն սարքել են, 2-ի շինարարությունն ընթացքի մեջ է: Ինչպե՞ս, ի՞նչ գործողություններով է ազգային պարկի 2 հեկտար տարածքը կադաստրի վկայականով դարձել համայնքի հող։ Պետական վերահսկողության ծառայությունը Դիլիջան ազգային պարկին պատկանող 2 հեկտար անտառի ապօրինի օտարման փաստի մասին գրավոր դիմել է բնապահպանական տեսչություն, սակայն գործը «քնեցրել են»։ Դիլիջան ազգային պարկից հայտնում են, որ այս ամենը կատարվել է Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանի, նրա տեղակալ Արման Բազինյանի ու վերջինիս ընկեր, Դիլիջանի ազգային պարկի տնօրեն, Դիլիջանի ավագանու անդամ Ռոբերտ Ալիխանյանի համագործակցությամբ։ Ի դեպ, վերջինս նախկինում Դիլիջան համայնքի կողմից եղել է Դիլիջան ազգային պարկի քարտեզագրման հանձնաժողովի անդամ։ Դիլիջանի ազգային պարկը հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք, այդտեղից հողի օտարում կարող է լինել միայն կառավարության որոշմամբ, ինչը տվյալ դեպքում չի եղել: Դիլիջանի համայնքապետարանը նշված տարածք տանող ճանապարհի շինարարության թույլտվություն է տվել, ճանապարհ է կառուցվել։ Դիլիջան ազգային պարկի տարածքում ապօրինի տնտեսական գործունեության, ազգային պարկի տարածքում ապօրինի քար, ավազ, փայտանյութ հանելու վերաբերյալ նախկինում փաստերով ներկայացրել եմ»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին