ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ի տարբերություն Հայկ Մարությանի ստորագրահավաքի, մերն իրավական հետևանքներ է ունենալու». Անդրանիկ Թևանյան
14:36, 13.11.2024 | mamul.am
979 | 0

«Ողջունելի է, որ Հայկ Մարությանն էլ է ստորագրահավաք անում: Նրանն ավելի շատ քարոզչաբարոյախրատական բնույթ ունի՝ հավաքել ստորագրություններ, որպեսզի ճնշեն իշխանություններին: Մերը տարբերվում է էդ ստորագրահավաքից նրանով, որ իրավական հետևանքներ է ունենալու»,- ճեպազրույցի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ խոսելով էական տարբերությունների մասին. «Մեր պարագայում, նախ ամեն էջ կնիքված է, ստորագրահավաքին կարող է մասնակցել միայն այն քաղաքացին, ով ունի Երևանի գրանցում և կարող է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Մեր ստորագրահավաքի տակ կոնկրետ նախագիծ կա»:

Հիշեցնենք՝ «Մայր Հայաստան»-ը քաղաքացիական նախաձեռնություն է սկսել՝ ստորագրահավաք ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման:

Ավելի վաղ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաք էր սկսել նաև Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին