Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը և բաժնի աշխատակիցներից մեկը կալանավորվել են։ Հիշեցնենք, որ երեկ Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում քննչական գործողություններ են իրականացվել, ինչին հաջորդել են ձերբակալությունները։ Կաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում երեկ ձերբակալվել է չորս անձ, այդ թվում՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, բաժնից մեկ աշխատակից։ Ձերբակալված մյուս անձը քաղաքացի է, այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն: |
Բաժանորդագրվել լրահոսին