ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ժամանակին «Կիլիկիա» երգը լսում, լացում էի, հետո հասկացա՝ ես ո՜ւր, Կիլիկիան ո՜ւր, ինչի՞ պիտի լացեմ»․ Հովիկ Աղազարյան
14:12, 13.11.2024 | mamul.am
1954 | 1

«Հայ ժողովուրդն այն փոքրաթիվ ազգերից է, որ հազարամյակների բովով անցնելով՝ այսօր պետականություն ունի։ Եվ ես հպարտ եմ, որ որպես քաղաքացի, որպես պատգամավոր իմ համեստ ավանդն եմ բերել էդ պետականության կայացման, զարգացման գործում»,- ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր Արմեն Ռուստամյանի՝ «Իրական Հայաստան» ձևակերպման վերաբերյալ ելույթին։
«Մի հատ լավ զգացմունքային երգ կա՝ «Երթամ, հասնեմ զիմ Կիլիկիա», էդ երգը, որ լսում եք, ի՞նչ ասոցիացիաներ ունեք, օրինակ, երբ ես լսում էի պատանեկան, երիտասարդ տարիքում, լացում էի, բայց երբ մի քիչ մեծացա, ավելի ուսումնասիրեցի էդ դրվագները, հասկացա՝ բայց ես ինչի՞ համար եմ Կիլիկիայի համար լացում, ինչո՞ւ եմ անտեղի տեղը էներգիա ծախսում դրա վրա, Կիլիկիան ո՜ւր, ես ո՜ւր։ Վանը իմ պատամական հայրենիքն ա, Կարսն իմ պատամական հայրենիքն ա, Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չի։ Էն ժամանակ ձեր նման կրթված, զարգացած, ուժեղ տղերք թողեցին մեր հայրենիքը, գնացին ուրիշ տեղ, պետություն ստեղծեցին, բայց, փառք Աստծո, որ դուք չեք թողնում հայրենիքը և պայքարում եք իշխանության գալու համար, որպեսզի մեզ հեռացնեք իշխանությունից»,- ասաց Աղազարյանը։

«Ժամանակին «Կիլիկիա» երգը լսում, լացում էի, հետո հասկացա՝ ես ո՜ւր, Կիլիկիան ո՜ւր, ինչի՞ պիտի լացեմ»․ Հովիկ Աղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին