ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
««Ժողովրդավար» երկրների առաջնորդները լռել ու աչք են փակել Ալիևի լիրիկական զեղումների վրա». ՀայաՔվե
14:24, 13.11.2024 | mamul.am
808 | 0

«ՀայաՔվե»-ն հայտնում է. «Բաքվում ընթացող COP29 գագաթնաժողովին Հայաստանը չի մասնակցում, բայց Հայաստանի մասին հիշատակումներից միջացառման բացման արարողությունը զերծ չի եղել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է միջազգային իրավունքից ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից, որոնք «թղթի վրա են մնացել 30 տարի», բայց հիմա կյանքի են կոչվել։
Հայաստանը կրկին մեղադրվել է Արցախի՝ 30 տարվա «օկուպացիայի» ու հանքերը շահագործելու մեջ։ Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմը ներկայացվել է որպես «պատմական հաղթանակ», արցախցիներին սովի մատնելն ու բռնի տեղահանելն էլ իբր «Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնում»։
Գագաթնաժողովին ներկա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու գագաթնաժողովին ներկա մի շարք «ժողովրդավար» երկրների առաջնորդներ լռել ու աչք են փակել Ալիևի լիրիկական զեղումների վրա»:

Աղբյուրը` ՀայաՔվե
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին