ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Վատ լուր․ դուք հերոս եք ՔՊ-ի բացատրական բառարանով»․ Ագնեսա Խամոյանը՝ հարկ վճարողներին
15:06, 13.11.2024 | mamul.am
1058 | 0

«Երկու լուր ունեմ հայտնելու՝ մեկը լավ, մեկը վատ»,- ԱԺ ամբիոնից ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ սկսելով լավ լուրից․ «ՀՀ հպարտ քաղաքացինե՛ր, շնորհավորում եմ, ոչ միայն 3 մլն վարչապետեր եք, պարզվում է՝ ձեր 80%-ը նաև հերոսներ են, շնորհավորում եմ։ Հիմա վատ լուրը. դուք հերոս եք, բայց հերոս եք ՔՊ-ի բացատրական բառարանով»,- ասաց Խամոյանը՝ անդրադառնալով շահարկվող թեմային, թե ՔՊ-ն հարկ վճարողին է հերոս անվանում։ «Դուք ուզում եք իրական հերոսների արժեզրկել՝ հարկ վճարողին հերոս անվանելով։ 2018 թվականի իշխանափոխության առաջին օրվանից ստանձնեցիք Արցախյան ազատամարտն ու հերոսներին բարոյալքելու գործընթացը»,- նշեց Խամոյանը՝ հավելելով, որ, այո՛, հերոս են նրանք, ովքեր ապահովում են իշխանավորների վայելքներն ու շռայլ ծախսերը։

«Վատ լուր․ դուք հերոս եք ՔՊ-ի բացատրական բառարանով»․ Ագնեսա Խամոյանը՝ հարկ վճարողներին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին