ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Պետական պաշտոնյան պիտի թույլ չտա, որ իր զավակն ու մերձավորը հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից՝ բանակ չգնալու համար»․ Սուրեն Պապիկյան
15:30, 13.11.2024 | mamul.am
1262 | 0

«Զորակոչը շարունակում է մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ, որի մասին պետք է բարձրաձայնենք»,- ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․ «Մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին հրաժարեցնում է իր զավակին քաղաքացիությունից, որպեսզի Զինված ուժերում չծառայի։ Մենք պետք է, հանգամանքից ելնելով, լյուստրացիայի ենթարկենք մեր շրջապատին, առաջին հերթին նման պրոցես պետք է սկսենք պետական համակարգում, ինչի համար դիմել եմ վարչապետին»,- ասաց Պապիկյանը՝ համոզմունք հայտնելով, որ պետական պաշտոնյան պետք է թույլ չտա, որ իր զավակն ու մերձավոր շրջապատում որևէ մեկը հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից՝ բանակ չգնալու համար։

«Պետական պաշտոնյան պիտի թույլ չտա, որ իր զավակն ու մերձավորը հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից՝ բանակ չգնալու համար»․ Սուրեն Պապիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին