«Զորակոչը շարունակում է մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ, որի մասին պետք է բարձրաձայնենք»,- ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․ «Մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին հրաժարեցնում է իր զավակին քաղաքացիությունից, որպեսզի Զինված ուժերում չծառայի։ Մենք պետք է, հանգամանքից ելնելով, լյուստրացիայի ենթարկենք մեր շրջապատին, առաջին հերթին նման պրոցես պետք է սկսենք պետական համակարգում, ինչի համար դիմել եմ վարչապետին»,- ասաց Պապիկյանը՝ համոզմունք հայտնելով, որ պետական պաշտոնյան պետք է թույլ չտա, որ իր զավակն ու մերձավոր շրջապատում որևէ մեկը հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից՝ բանակ չգնալու համար։ |
Բաժանորդագրվել լրահոսին