ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին զարմացնում է այն, թե հարկ վճարողներին հերոս անվանելն ինչո՞ւ է ընդդիմադիրներին նյարդայնացնում․ «Մտածում են՝ կարող ա՞ մարդիկ իրոք դառնան հերոս, կարող ա՞ մարդիկ հասկանան, որ իրենք քաղաքացի են, իրավունքներ ունեն, վաղը մյուս օր հրաժարվեն ընտրակաշառք վերցնել։ Իհարկե հերոս են, քանի որ աշխատատեղ են ստեղծում, սնում ու զենք են տալիս այն զինվորին, ում մասին խոսում եք։ Ագնեսա Խամոյանը հերոսների անուն էր տալիս, անընդհատ սպասում էի, որ Ռոբերտ Քոչարյանի անունը կտա՝ որպես վոյին, իրա հիմնական հերոս, բայց տենց էլ Քոչարյանի անունը չտվեց»,- ասաց Սիմոնյանը՝ կրկին համեմատելով իրենց ու նախկինների կառավարման տարիները։ |
Բաժանորդագրվել լրահոսին