ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց ընդդիմադիրներին իրենց ելույթներում այլևս չսակարկել այն միտքը, թե «հղի կին են գցել ավտոյի տակ»․ «Այդ սակարկումները հա՛մ հին են, հա՛մ շատ էժան, քանի որ բոլորը գիտեն՝ որևիցե մեկը, որևէ մեկին չի գցել ավտոյի տակ»,- ասաց Սիմոնյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմադիր պատգամավորներին․ «Ես էլ երկու նորություն ունեմ, երկուսն էլ՝ լավ։ Առաջինը՝ դուք հաջորդ խորհրդարանում չեք լինելու, երկրորդը՝ այսօրվա իշխանությունը ավելի բարձր ձայներով, արդար, մաքուր, առանց փող բաժանելու, ընտրություններով նորից դառնալու է իշխանություն»: |
Բաժանորդագրվել լրահոսին