ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Պապիկյանն ու Ասրյանը պետք է վաղուց պաշտոնանկ արված լինեին». Ոսկան Սարգսյան
16:54, 13.11.2024 | mamul.am
1331 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հերթական զոհը կա բանակում, տագնապի, վշտի զանգը նորից ղողանջում է, սակայն չենք սթափվում։ Հայաստանի ամեն ոլորտում բարդակ է։ Բանակում առկա բարդակը, ոչ կանոնադրական հարաբերությունները, սպաների կողմից իրավիճակին չտիրապետելը, բարձիթողի վիճակը հանգեցնում է ոչ մարտական պայմաններում մահվան բազում դեպքերի, օջախներ են խավարում։ Ժամկետային զինծառայության ընթացքում իր հրամանատարին դանակահարելու համար ազատազրկված, պատմության ուսուցիչ, պաշտպանության նախարար աշխատող Սուրեն Պապիկյանը, իր հայրենի Արցախը թշնամուն հանձնած, սովահարության միջոցով Ջերմուկի մոտակա դիրքերից ադրբեջանցիներին «քշած» գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը պետք է վաղուց պաշտոնանկ արված լինեին, սակայն զմռսվել են իրենց աթոռներին»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին