ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հունվարի 1-ից էլեկտրամոբիլների վրա երկու տարվա սահմանափակումը չենք կիրառի». Նիկոլ Փաշինյան
18:00, 13.11.2024 | mamul.am
3782 | 0

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ եկել է որոշման, որ այդ էլեկտրամոբիլների պարագայում 2 տարվա սահմանափակումը չեն կիրառի՝ թեպեդ ինքը դրա հետ համաձայն չէ:

Հիշեցնենք` նախապես հայտարարվել էր, որ հունվարի 1-ից էլեկտրամոբիլ ներկրելու դեպքում մաքսատուրք չի կիրառվի միայն վերջին երկու տարիներին արտադրված մեքենաներ ներմուծելու դեպքում:

«Ես այս որոշումը կայացրեցի, որովհետև կարծում եմ, որ մեր պետական մարմինները ճիշտ չեն կոմունիկացրել հարցը և միայն այդ պատճառով մենք պետք է այդ որոշումը կայացնենք՝ դրա հետ համաձայն չլինելով:

Մենք պետք է նաև արձանագրենք, որ 2025-ի քվոտաները բաժանվելու են հետևյալ տրամաբանությամբ. 5 հազար մեքենայի քվոտա կտրվի քաղաքացիներին, 3 հազարը կտրվի դիլերներին»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին