ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Այդքան երկար խոսակցություն չէինք ունեցել, կոռեկտության խնդիր էլ կար». Նիկոլ Փաշինյանը` Ալիևի հետ հանդիպման մասին
18:54, 13.11.2024 | mamul.am
2096 | 0

BRICS-ին մասնակցելը համարում եմ շատ արդյունավետ, այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ գոհունակությունս հայտնել Ադրբեջանի նախագահի հետ իմ և ընդլայնված կազմով շփումների վերաբերյալ: Մի քիչ տարօրինակ կարող է հնչել, բայց մենք այդքան երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես չենք ունեցել: Մի փոքր էլ կոռեկտության խնդիր կար գոնե իմ կողմից, որովհետև մյուս լիդերները ելույթ էին ունենում, իսկ մենք մտքեր էինք փոխանակում, բայց շատ կարևոր զրույց տեղի ունեցավ:

Խոսակցության ամենակարևոր հատվածն այն է եղել, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ոչ միայն պայմանագրերի կարիք, այլ նաև ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք պատրաստվում առաջիկա 100-ամյակների ընթացքում` որպես անկախ պետություն, կողք-կողքի ապրել։ Սա է ամենաֆունդամենտալ հարցը»,- նշեց Փաշինյանը։

«Այդքան երկար խոսակցություն չէինք ունեցել, կոռեկտության խնդիր էլ կար». Նիկոլ Փաշինյանը` Ալիևի հետ հանդիպման մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին