ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում հավաստիացրեց, որ ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար ոչ մի անգամ չի ներկայացվել, չի գրանցվել: «Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության ինչ-որ կազմակերպություններ նման բան արած լինեն, թեև ինձ այդ մասին էլ որևէ բան հայտնի չէ, բայց եթե դա նկատի ունեն, ՀՀ-ն ազատ, ժողովրդավարական երկիր է և ՀՀ կառավարությունը ոչ ցանկություն ունի, ոչ էլ լծակներ` ուղղորդելու կամ կառավարելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,- ասաց Միրզոյանը: |
Բաժանորդագրվել լրահոսին