«Որևէ մեկիս համար գաղտնիք չի, որ իրականում դպրոցական միջոցառումները լավագույն միջոցառումները չեն: Մենք պետք է շատ լուրջ հարց տանք ինքներս մեզ, թե ո՞րն է դպրոցական տարբեր միջոցառումների նպատակը»,- այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարի դիտարկմամբ՝ այդ միջոցառումները վաղուց վերածվել են քաղքենի միջավայրերի, բիզնես գործընթացների։ «Վերջին զանգի պատրաստի սցենարներ են գնվում, և որևէ բեմից որևէ երեխա սեփական խոսք չի ասում: Դպրոցական բեմը պետք է լինի երեխաների ստեղծագործելու և ինքնարտահայտվելու տեղը, և մեր փոփոխությունները միտված են դրան: Մենք ամեն կերպ ինքներս խրախուսելու ենք, որպեսզի դպրոցները տան հարթակ երեխաներին, և դադարեն խոսել երեխաների փոխարեն»- հավելեց ԿԳՄՍ նախարարը։ |
Բաժանորդագրվել լրահոսին