Հայաստանի Հանրապետությունն առաջիկա ամիսներին դեսպանություններ կհիմնադրի Հունգարիայում ու Կիպրոսում: Այս մասին հայտնել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում: «Առաջիկա ամիսներին կտեսնեք դեսպանությունների հիմնադրում Հունգարիայում ու Կիպրոսում: Գրասենյակ ունենք արդեն Սերբիայում»,- ասել է Միրզոյանը: |
Բաժանորդագրվել լրահոսին