Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպիսի մտքի փայլատակում, ինչպիսի մտքի թռիչք, ինչպիսի հզոր միտք․․․
Թե բա` ԱԹՍ-ն չպետք է խոցել ԱԹՍ-ից թանկ հրթիռով․․․ Ու մոտս կախում է, մի քանի րոպե ուզում եմ հասկանալ, թե ինչ ասեց․․․ Լավ, իսկ եթե այդ ԱԹՍ-ն խոցում է ԱԹՍ-ն խոցելու հնարավորություն ունեցող հրթիռից կրկնակի անգամ թանկ թիրախ, ապա այս դեպքում ո՞ր բանաձևն է աշխատում․․․ Թե՞ թողենք` խոցի կրկնակի թանկ թիրախը, մարտավարական և ռազմավարական նշանակություն ունեցող թիրախը, ինչա թե` ԱԹՍ-ից թանկ միջոցով չխոցենք ԱԹՍ-ն․․․ Ինչպիսի վերլուծական միտք»: