ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Նոր Հաճնի կամուրջն ունի լրջագույն խնդիրներ». Գնել Սանոսյան
21:30, 13.11.2024 | mamul.am
1715 | 0

«Հայաստանում չկա գիտելիք, չկա մասնագետ, որ երբևէ գոնե մեկ անգամ արել է այն աշխատանքը, ինչը հիմա արվում է, և ինչքան էլ տեղին է դժգոհությունը, բայց մենք չենք կարող կամուրջը բացել, հետո փակել: Կամուրջն ունի լրջագույն խնդիրներ և պետք է լրջագույն հիմնանորոգման ենթարկվի: Այդ մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Ըստ նրա, Հայաստանի ամենաերկար կամուրջը մետաղական է, և առաջին անգամ է այդ մեթոդով, մասշտաբով և ծավալով հիմնանորոգվում:

«Բացելուց հետո պարզվեցին մի շարք այլ հարցեր, որոնք նախագծով չկային, որովհետև կամուրջներն ինչով են տարբերվում ճանապարհներից, որպես կանոն, կամուրջներն ունենում են նախնական նախագիծ, իսկ հիմնական նախագիծը լինում է այն ժամանակ, երբ կամրջի վրա առկա շերտերը հեռացվում են, նոր երևում է՝ կամուրջն ինչ աստիճանի վնասվածություն ունի, և ինչ չափի աշխատանք է պետք անել:

«Այս կամրջի պարագայում անհրաժեշտ են եղել օգտագործել այնպիսի նյութեր, որոնք Հայաստանում չկան, և շինարարական ընկերությունը բախվել է այդ դժվարության հետ, որ այդ նյութերը պետք է ներմուծել: Ընդ որում՝ խոսքը 1 սանտիմետր հաստությամբ բիտումապատ ռուլոններով նյութի մասին է (իզոգամ են ասում՝ եթե բառը ճիշտ եմ գործածում): Բայց դա շատ հատուկ նյութ է, 1 սանտիմետրանոցը չեն գտել, հիմա 2, 0.52 սանտիմետրանոց շերտ են անում, կրկնակի են անում, որպեսզի կարողանան անել այն առաջադրանքը, ինչը նախագծով տրված է: Ուզում եմ ասել՝ կան որոշակի խնդիրներ»,- բացատրեց նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին