Այսօր Ազգային ժողովում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Նոր Հաճնի (խսկց. Արզնու) կամրջի վերականգնման վերջնաժամկետը 2025 թվականի գարունը կամ ամառն է, այսինքն, ժամկետներ չեն խախտվել: Ըստ նրա՝ շինարարի հետ պայմանավորվածությունը կա, որ թեև մինչև տարեվերջ աշխատանքներն ամբողջությամբ ավարտված չեն լինի, բայց երթևեկության համար կամուրջը կբացվի: «Հասկանում եմ, որ անհարմարություն կա, ներողություն եմ խնդրում անհարմարության համար, բայց չէինք կարող կամուրջը չփակել, վթարային էր: Կփորձենք կամուրջը երթևեկության համար մինչև տարեվերջ կա՛մ մասնակի, կա՛մ ամբողջությամբ բացել»,- խոստացավ նա: |
Բաժանորդագրվել լրահոսին