ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Գնել Սանոսյանը նշեց` երբ կբացվի Նոր Հաճնի կամուրջը
21:48, 13.11.2024 | mamul.am
1787 | 0

Այսօր Ազգային ժողովում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Նոր Հաճնի (խսկց. Արզնու) կամրջի վերականգնման վերջնաժամկետը 2025 թվականի գարունը կամ ամառն է, այսինքն, ժամկետներ չեն խախտվել:

Ըստ նրա՝ շինարարի հետ պայմանավորվածությունը կա, որ թեև մինչև տարեվերջ աշխատանքներն ամբողջությամբ ավարտված չեն լինի, բայց երթևեկության համար կամուրջը կբացվի:

«Հասկանում եմ, որ անհարմարություն կա, ներողություն եմ խնդրում անհարմարության համար, բայց չէինք կարող կամուրջը չփակել, վթարային էր:

Կփորձենք կամուրջը երթևեկության համար մինչև տարեվերջ կա՛մ մասնակի, կա՛մ ամբողջությամբ բացել»,- խոստացավ նա:

Գնել Սանոսյանը նշեց` երբ կբացվի Նոր Հաճնի (Արզնու) կամուրջը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին