Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles- «Կարմիր արծիվներ» շարժումը հայտարարություն է տարածել, որով հայտնում են, որ նոյեմբերի 14-ին Երևանում կկազմակերպեն երկրպագուների միասնական երթ` Ազգերի լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղից առաջ։ «Նոյեմբերի 14-ին` ժամը 18:00, Հայաստան - Ֆարերյան կղզիներ խաղից առաջ Red Eagles-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Հանրապետության Հրապարակից, ազգային հավաքականի աջակցության և ՀՖՖ ղեկավար անձնակազմի հրաժարականի պահանջով։ Երթը կավարտվի Հանրապետական մարզադաշտում: Հատկանշական է, որ Սախարովի հրապարակում Red Eagles և FAF ֆան ակումբների երկրպագուները կմիավորվեն և դեպի մարզադաշտ երթը կլինի միասնական։ |
Բաժանորդագրվել լրահոսին