ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Փաշինյանը ոչ միայն ձեռքսեղմումներ է ունենում, այլև շուլուխներ է անում արնոտված ձեռքերով Ալիևի հետ»․ Սևակ Հակոբյան
23:48, 13.11.2024 | mamul.am
1744 | 0

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարդում եմ՝ Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ամոթանք է տալիս Շառլ Միշելին. «Ադրբեջանի նախագահը բռնապետ է, որի ձեռքերին հայերի արյունն է։ Այս ձեռքսեղմումը ամոթալի է, քանի որ այն վիրավորում է հայ ժողովրդին և նրանց հիշատակը, որ դեմ են արտահայտվել Արցախում էթնիկ զտումներին։ Շառլ Միշելն այլևս չի կարող մնալ Եվրոպական խորհրդի նախագահ։ Էմանուել Մակրոնից պահանջում եմ նրա հրաժարականը. զորակցություն եմ հայտնում հայ ժողովրդին»:
Էս մարդուն ո՞նց փոխանցենք, որ հայկական արդեն միակ պետության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ձեռքսեղմումներ է ունենում բռնապետ ու հայի արյունով արնոտված ձեռքերով Ալիևի հետ, դեռ մի բան էլ ամեն առիթով շուլուխներ է անում հետը, նրա բոլոր հանձնարարականներն էլ կատարում է այնպիսի եռանդով, որ իսկի չեն էլ հասցնում հետևից հասնեն, թազա բան մտածեն։ Բա որ որոշ քպ-ականների ելույթներն ու հարցազրույցները լսի, կխելագարվի էս Լազուր ափից մեր բարեկամը»։

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին