Ֆրանսիական Նիս քաղաքի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին X-ի միկրոբլոգում դատապարտել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությունը COP29-ին և շնորհավորական խոսքերն` Ադրբեջանի նախագահ Ալիևի հասցեին: Քաղաքապետը պահանջել Միշելի հրաժարականը: Նա գրել է. «Ադրբեջանի նախագահը բռնապետ է, որի ձեռքերին հայերի արյունն է։ Այս ձեռքսեղմումը ամոթալի է, քանի որ այն վիրավորում է հայ ժողովրդին և նրանց հիշատակը, որ դեմ են արտահայտվել Արցախում էթնիկ զտումներին։ Շառլ Միշելն այլևս չի կարող մնալ Եվրոպական խորհրդի նախագահ։ Էմանուել Մակրոնից պահանջում եմ նրա հրաժարականը. զորակցություն եմ հայտնում հայ ժողովրդին»։
|
Բաժանորդագրվել լրահոսին