ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մեկին գոնե համոզեիք COP29-ի ամբիոնից մի բառ ասեր, ա՛յ ողորմելի ապիկարներ»․ Զարուհի Մուրադյան
03:06, 14.11.2024 | mamul.am
1773 | 0

Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքու գնացել են 60-ից ավելի տարբեր երկրների ղեկավարներ, հազարավոր հյուրեր, լրագրողներ: Ո՞ւր է հայկական դիվանագիտությունը։ Ո՞ւմ հետ եք աշխատել հեծանիվ քշելու արանքում: Ո՞ւմ էք բացատրել՝ ինչ է կատարվել, և որ գոնե հայ գերիներին պետք է պաշտպանել: Ինչո՞վ են զբաղված ձեր բարեկամ ծանոթ դեսպանները, ինչո՞ւ չեն աշխատել, չեն իրազեկել: Գոնե թուրքից բան սովորեք: Արձան են հանել տալիս, ֆիլմ են հանում մրցույթից, ամենուր գոռում են, որ հայերը իրենց երկիրը գրավել են ու կոտորել: Էսքան երկրների ղեկավարների մեջ ում հետ պաչիկ-պաչիկ էիք անում, ֆրանկոֆոնիայում պարացնում, կերցնում-խմացնում մեր հարկերով. մեկին գոնե համոզեիք ամբիոնից մի բառ ասեր, ա՛յ ողորմելի ապիկարներ: Ինչքան պիտի երկիրը կործանեք ու մնաք ձեր` արդեն փտող, հոտած աթոռներին: Թե բա՝ ԱԳՆ նախարար, դեսպաններ: Նոր թանկ շքեղ դեսպանատների շենքեր: Քանի՞ կոպեկ արժեն էդ շենքերը, որ գործ անող չկա, հը՞»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին