«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների քրեական գործով մի կին է անցնում: Իրավապահներին տեղեկություններ են հասել, որ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաները կոնկրետ անձանցից, Կենտրոն վարչական շրջանում տերմինալի և սուրճի սարքեր տեղադրելու համար, գումար են ուզել։ Ավելին՝ իրավապահների ձեռքում հայտնվել է խոսակցության փաստ՝ ինչպես է թաղապետարանի պաշտոնյաներից մեկը զանգել կնոջը ու ասել՝ կնի՛կ, էսօր 600 դոլար գրպանդ մտավ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին իրավապահները Կենտրոնի թաղապետարանում՝ աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում, գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում՝ ձերբակալվել են 4 անձինք, որոնցից 3-ը պաշտոնատարներ են։ Ավելի ուշ նախաքննական մարմինը հայտնեց, որ պաշտոնյաները կալանավորվեցին։ Կալանավորվածներից մեկը առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանն է. ձերբակալվել էին նաև նրա տեղակալը ու ևս 2 անձ»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Բաժանորդագրվել լրահոսին