ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Փորձաքննության փուլ է սկսվում․ «Հրապարակ»
09:24, 14.11.2024 | mamul.am
1093 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենց պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ՝ կապված գաղտնիության ռեժիմի հետ: Սա նշանակում է, որ զեկույցը կուղարկվի արտաքին գործերի նախարարություն, ՊՆ, Արտաքին հետախուզության ծառայություն եւ դատախազություն, որպեսզի ուսումնասիրեն եւ պատասխան գրությամբ հանձնաժողովին տեղեկացնեն, թե որ դրվագները կարող են հրապարակային քննության ենթարկել, որը՝ գաղտնի։

Գործընթացը, լավատեսական հաշվարկով, մեկ ամիս կտեւի, այսինքն՝ հունվարի վերջին կստացվեն բոլոր մարմինների պատասխանները, այնուհետեւ մոտ 1000 էջանոց զեկույցը համապատասխան մշակմամբ կուղարկվի ԱԺ նախագահին, որն էլ կորոշի, թե որ օրը, որ նիստում քննարկել զեկույցը։ Հանձնաժողովի նախագահը չի բացառում, որ զեկույցին կհաջորդեն քրեական գործեր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
Կարդալ
12:08, 02.12.2024
1133 | 0
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին