ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի գործով բողոքը»․ փաստաբան Անդրանիկ Մանուկյան
09:36, 14.11.2024 | mamul.am
671 | 0

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբաների բողոքը: Այդ մասին հայտնել է փաստաբան Անդրանիկ Մանուկյանը:

«Տեղեկացնում եմ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով իմ և պաշտպաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները։

Ի թիվս այլնի, ներկայացրածս վճռաբեկ բողոքում բարձրացրել եմ ՔԴՕ 483֊րդ հոդվածի 7֊րդ մասի միատեսակ կիրառության և ձերբակալման իրավաչափության մասին Վճռաբեկ դատարանի 2024թ. կայացրած որոշումների մինչ այդ իրականացված ձերբակալման իրավաչափության վրա չանդրադառնալու վերաբերյալ հարցերը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին