Քաղաքագետ Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ պետությունների դեսպանների և ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին առնչվող հարցեր: Դատելով հրապարակված լուսանկարից, հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը: Ինչպես հայտնի է, Հայաստանը ներկայումս չունի ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ: Գուրգեն Արսենյանի մասնակցությունը Լավրովի հետ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանը մտադիր է «մեղմել» ՀԱՊԿ հետ հարաբերության «սառեցման» ռեժիմը: Արդյո՞ք Հայաստանը որևէ մակարդակով կմասնակցի Աստանայում տեղի ունենալիք գագաթնաժողովին»: |
Բաժանորդագրվել լրահոսին