ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հայ համայնքի, լոբբիստների և եկեղեցու համար բացվում են նոր հորիզոններ». Սուրեն Սարգսյան
13:30, 14.11.2024 | mamul.am
872 | 0

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփի ապագա վարչակազմը շատ արագ է ձևավորվում. Նախանշվում են հիմնական արտաքին քաղաքական մոտեցումները: Կան նաև հայամետ գործիչներ
Պետքարտուղարի թեկնածուն Սենատոր Մարկո Ռուբիոն է՝ Վաշինգտոնում Չինաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշման կողմնակիցներից մեկը: Կոշտ վերաբերմունքով Համասի նկատմամբ և Իսրայելին աջակցելու ջատագով: Ռուբիոն լավ կապեր ունի հայկական համայնքի և կազմակերպությունների հետ: Ժամանակին բազմիցս արտահայտվել է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին:
Պաշտպանության քարտուղարի թեկնածուն Փիթ Հեգսեթն է, Իրանի նկատմամբ ընդգծված կոշտ վերաբերմունքի կողմնակից, Մերձավոր Արևելքում պրո-Իսրայելական քաղաքականության ջատագով:
Անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածուն Կոնգրեսական Մայք Ուոլցն է: Վաշինգտոնում Չինաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշման կողմնակիցներից ևս մեկը: Բազմիցս արտահայտվել է Թուրքիայի և Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին:
Ջոն Ռաթքլիֆը կղեկավարի ԿՀԳ-ն (CIA): Չինաստանի դեմ կոշտ քաղաքական գծի առաջամարտիկ:
Իլոն Մասկը և հայամետ Վիվեկ Ռամասուամին կղեկավարեն գործադիրի արդյունավետ աշխատանքի կազմակերպման դեպարտամենտը:
Ամենից պրոհայկական գործիչ Թուլսի Գեբարդը կղեկավարի Ազգային հետախուզությունը: Նա փաստացի ղեկավարում և համակարգում է 18 հետախուզական գործակալություն: Համատեղության կարգով նախագահի գլխավոր խորհրդականն է հետախուզության գծով:
Հայամետ Ռոբերտ Քենեդին ամենայն հավանականությամբ կղեկավարի առողջապահության դեպարտամենտը:
Հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, լոբիստների և եկեղեցու համար բացվում են նոր հորիզոններ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին