Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջին անգամ Հայաստան-Իրան սահմանը հատել եմ 1996-ին: Կամուրջը նոր էր կառուցվել: Դրանից հետո անցակետով հարևան երկիր եմ մեկնել բազմաթիվ՝ 20-25 անգամներ, չեմ հաշվել:
Մտածում եմ․.
ա/ Սա Հայաստանի Հանրապետության կարևորագույն կետերից է, եթե կուզեք՝ ամենակարևորը,
բ/ Հայաստանը չի կարող ընդհանուր սահման չունենալ Իրանի հետ, թեկուզ ընդամենը 45 կիլոմետր երկարությամբ,
գ/ Հայաստան-Իրան բարեկամանական հարաբերությունների ֆոնին անհասկանալի է երրորդ ուժերի ներկայությունը, իսկ Արաքսի երկայնքով ձգվող փշալարը հիշեցնում է Սառը պատերազմի շունչը:
Այստեղ՝ Արաքսի ափից է սկսվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը»: